Հրատապ թեմա Հայաստանում
Մասնագետների հերթական այցերը ԼՂՀ

Արմեն Չարչյան: Սույն թվականի ապրիլի 26-ին և 27-ին ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում քաղաք Երևանից ժամանած, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից կիրականացվի 3 հիվանդների կոնքազդրային հոդի բարդ վիրահատություններ: Վիրահատությունները նշանակվել են սույն թվականի մարտի 29-ին Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացված խորհրդատվությունների արդյունքում:
Ռևմատոլոգ Ելենա Սպարտակի Ժոլոբովան: ԼՂՀ առողջապահության նախարարի հրավերով սույն թվականի ապրիլի 27-ին և 28-ին ԼՂՀ-ում կգտնվի Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, ռևմատոլոգ Ելենա Սպարտակի Ժոլոբովան: Այցի շրջանակներում ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում տեղի կունենա «Բաց դռների օր» ու բնակչությանը կտրվի մասնագիտական խորհրդատվություն:
«Սևոֆլյուրան» ընդհանուր անեսթետիկի ներկայացում: ԼՂՀ առողջապահության նախարարի հրավերով սույն թվականի ապրիլի 27-ին ԼՂՀ ժամանեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ, «Նաիրի» ԲԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ–ների անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ծառայությունների ղեկավար Անատոլի Սերգեյի Գնունին: Այցի շրջանակներում ապրիլի 27-ին Հանրապետական Բժշկական Կենտրոնում տեղի ունեցավ «Սևոֆլյուրան» ընդհանուր անեսթետիկի ներկայացումը ԼՂՀ համապատասխան բժիշկներին:
Պլաստիկ վիրահատություններ Շուշիի շրջանային բուժմիավորումում: ԼՂՀ առողջապահության նախարարի հրավերով սույն թվականի ապրիլի 23-ից 25-ը ԼՂՀ-ում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժ, Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի պլաստիկ և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Արտավազդ Բագրատի Սահակյանը, որի կողմից ԼՂՀ առողջապահության նախարարության Շուշիի շրջանային բուժմիավորումում, անկախ բնակչության սոցիալական խմբից ու կարգավիճակից, անվճար, պետական պատվերի շրջանակներում իրականացվել է թվով 42 պլաստիկ վիրահատություններ և 100-ից ավելի մասնագիտական խորհրդատվություններ;
Բարդ վիրահատության իրականացում ԼՂՀ-ում: ԼՂՀ առողջապահության նախարարի հրավերով սույն թվականի ապրիլի 24-ին ԼՂՀ-ում էր գտնվում ՀՀ Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի վիրաբուժական ամբիոնի պրոֆեսոր, Էրեբունի բժշկական կենտրոնի թոքային վիրաբուժության բաժնի ղեկավար Արտակ Հովհաննիսյանը և թոքային վիրաբույժ Գոռ Մելիքյանը, որոնց կողմից Հանրապետական բժշկական կենտրոնում ԼՂՀ մասնագետների հետ միասին իրականացվել է 1998 թվականի ծնված Ալեքսանդր Շահնազարյանի թոքի սեգմենտար մասնահատում` կապված բշտային պաթոլոգիայի հետ:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն